Հանրային հեռուստաընկերությունը 3 տարի կարող է հանգիստ լինել

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում թույլատրել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թ. դեկտեմբերի 19-ը։ Ընկերությունը` որպես Եվրոպական հեռարձակողների լիիրավ անդամ, մեկ տարով Հայաստան է ներմուծել այդ կազմակերպության սեփականությունը հանդիսացող սարքավորումներ` թվային ընդունիչներ և սերվեր։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել շարունակել դրանց շահագործումը, որով և թելադրված է որոշման ընդունումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31