Բացահայտվել է 273 միլիոն դրամի խախտում
ՀՀ-ում առկա 50% և ավելի պետական մասնակցությամբ թվով 397 առևտրային կազմակերպություններից 347-ում 2011 թ-ին գործել են վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ):
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` ներկայացնելով 50% և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2011թ. գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքները:
Ներկա¬յացված հաշվետվության համաձայն` հաշվետու տարում կատարված 2161 ստուգումների արդյունքում բացահայտվել է 273 մլն 662 հազ. դրամի ֆինանսական խախտում, գույքագրման արդյունքներով` 2 մլն 585 հազ. դրամի ավելցուկ և 2 մլն 112 հազ. դրամի պակասորդ:
Արձանագրված գումարներից վերականգնվել է 59 մլն 93,8 հազ. դրամը: