
Աքիլլեսը, Գագիկ Ծառուկյանը և Ահարոն Ադիբեկյանը

«Կարող է Գագիկ Ծառուկյանն էլ մի ինչ-որ թույլ տեղ ունի, որի վրա սեղմել են, և նա դուրս է եկել քաղաքական խաղից».Ահարոն Ադիբեկյան
Ընդդիմությունը չմիավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջը որպես ավելի ծանր քաշային քաղաքական դեմքի, Ծառուկյանն էլ նույն դրամով վճարեց նրանց. չաջակցեց ընդդիմության ոչ մի թեկնածուի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Գագիկ Ծառուկայնի չառաջադրվելը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով. կա´մ նա վստահ չէր, որ հաղթանակ կտանի և պարտվողի դերում չէր ուզում հայտնվել: Երկրորդ, կարող է ավելի լուրջ պատճառներ կան՝ աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական։ Այս պարագայում նրա ընտրվելը կարող էր ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանին, քան օգուտ բերել: Երրորդ, իրոք կար մի հատ թույլ տեղ, Աքիլլեսն էլ գիտեք՝ ուներ մի թույլ կետ, որը թույլ էր տալիս նրան կառավարելի դարձնել, կարող է նա էլ մի ինչ-որ թույլ տեղ ունի, որի վրա սեղմել են, և նա դուրս է եկել քաղաքական խաղից»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: