«ԲՀԿ-ն իշխանության թևն է, Սերժ Սարգսյանի խաղերն են»

«Այդպես էլ պետք է լիներ, մեր օրինակին են ծառայել»,- ՀԱԿ անդամ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ԲՀԿ-ի այսօր տարածած հայտարարությունը, որ սեփական թեկնածուով հանդես չեն գալու առաջիկա նախագահական ընտրություններում եւ ոչ մեկին չեն սատարելու:

Գառնիկ Մարգարյանի խոսքով՝ «Մենք էլ ենք նման որոշում կայացրել՝ ոչ ոքի չենք պաշտպանում և այլն…իրենք էլ գնացին մեր ճանապարհով»:

Հարցին՝ անակնկալ չէ՞ր ձեզ համար ԲՀԿ-ի որոշումը, Գառնիկ Մարգարյանը վստահեցրել է՝ ոչ.  «ԲՀԿ-ն իշխանության թևն է, Սերժ Սարգսյանի խաղերն են»:

Թե այդ որոշումից հետո ԲՀԿ-ի հետ ընդդիմության, մասնավորապես, ՀԱԿ-ի համագործակցությունն ինչ փուլ է թեւակոխելու՝ Գառնիկ Մարգարյանը դժվարացել է ասել՝ նշելով, որ վաղն իրենց քաղխորհուրդն է լինելու և այդ հարցի պատասխանը կունենան վաղը:

aravot.am-ը հիշեցնում է, որ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը նախորդ նախագահական ընտրություններին աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ այս ընտրություններին որոշել է ո՛չ սեփական թեկնածուով հանդես գալ, ոչ էլ որևէ մեկին սատարել:

Տեսանյութեր

Լրահոս