Բաժիններ՝

«Jose» ակումբի մոտից «Մերսեդեսն» ու «Պորշ Կայենը» տեղափոխեցին «ԳԱԻ պլաշչադկա» (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Jose» ակումբի մոտից ՃՈ հատուկ պահպանման տարածք են տեղափոխել «Պորշ Կայեն» մակնիշի 17 OD 007 համարանիշի և «Մերսեդես Բենց» C55 մակնիշի 50 ՏՕ 001 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները «ԳԱԻ պլաշչադկա» են տեղափոխվել այն բանի համար, որ դրանց վարորդները ամբողջ գիշեր մեքենաները վարել են ազդանշաններ տալով, իրար վրա քշելով, և այդ ամենը՝ Գրիգոր Լուսավորիչ, Խանջյան փողոցներում:

Նրանց նման վարքագծի համար ականատես քաղաքացիները ահազանգել են ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն: Այդ մասին իմացել է Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, ում կողմից էլ հայտարարվել է ավտոհետախուզում: Կարճ ժամանակում Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են ավտոմեքենաները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեքենաները վարել են հանցագործ աշխարհում նախկինում հեղինակություն համարվող «Ճվճվի» Արոյի տղաները, որոնք արդեն 3-րդ անգամ նման ձևով ավտոմեքենաներ վարելու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով «Պորշ Կայենը» հաշվառված է Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 12 շենքի բնակիչ Նարինե Գաբրիելյանի անվամբ, իսկ «Մերսեդես Բենցը»՝ Երևան քաղաքի Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակիչ Ալինա Ապիյանի անունով:

Ի դեպ, նշված ավտոմեքենաների դիմապակուց բացակայում են նաև ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:

shamshyan.com

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս