Բաժիններ՝

HSBC-ն 700 միլիոն դոլար կծախսի՝ իր հաճախորդներին ուսումնասիրելու նպատակով

Բրիտանական HSBC խումբը որոշել է 700 միլիոն դոլար ծախսել  «Ճանաչիր քո հաճախորդին» ծրագրի վրա։ Այդ մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

Ուսումնասիրությունը կտևի 5 տարի։ Համարվում է, որ նման ծրագրերը խոչընդոտում են փողերի լվացմանը։ «Ճանաչիր քո հաճախորդին» ծրագրի շրջանակներում կանցկացվեն հարցումներ, կհետազոտվեն անձնական տվյալները և  դրանց հիման վրա կորոշվի՝ տվյալ հաճախորդը նպատակ ունի՞ բանկի հաշիվներն օգտագործելու միջոցով փող լվանալ, թե՞ ոչ։

Նշենք, որ տարբեր գնահատականների համաձայն, նախորդ տարվա ընթացքում Մեքսիկայի և Կոլումբիայի նարկոթրաֆիքից ստացված գումարներից առնվազն 881 միլիոն դոլարը օրինականցվել է հենց HSBC-ի միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս