Բաժիններ՝

Հայ աղջկան Ռուսաստանի Մինվոդ քաղաքում փորձել են ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել

Հրազդան քաղաքի բնակչուհի Ք. Ներսիսյանը մեղադրվում է նրանում, որ նախնական համաձայնության գալով Ռ. Մարկոսյանի հետ` 2011 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Բագրատաշենի սահմանային կետով Ա. Գալստյանին շահագործման նպատակով տեղափոխել է ՌԴ Մինվոդի քաղաք, նրա նկատմամբ բռնություն գործադրելով` նրան ծեծի ենթարկելով, փորձել են ներգրավել պոռնկության շահագործման մեջ` ստիպելով զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց:

Սակայն տեսնելով, որ վերջինս համառորեն հրաժարվում է, նրան ներգրավել են այլ շահագործման` հարկադիր աշխատանքի մեջ և 2011թ. հուլիսի 12-ից մինչև հուլիսի 28-ը պահել են շահագործման մեջ` պարտադրելով Մինվոդի քաղաքին հարակից Նագուտով գյուղում զբաղվել հողագործությամբ:

Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացել է դատական դեպարտամենտի պաշտոնական կայք էջից:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Ք. Ներսիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 7-րդ կետերով և պատիժ նշանակել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս