Գեներալ Սեյրանի որդու հարսանիքը նկարահանում են «Columbia Pictures»-ի օպերատորները

Այս պահին «Օջախ» ռեստորանում տեղի է ունենում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Սեյրան Սարոյանի որդու հարսանեկան արարողությունը:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ոչ միայն Ս. Սարոյանի որդու հարսանիքի օրը, ամսաթիվն ու տարեթիվն է խորհրդանշական ընտրված՝ 12.12.12, այլև այդ «պատմական» միջոցառումը «վավերացնող» խումբը:

Բանն այն է, որ Սեյրան Սարոյանն իր որդու հարսանեկան արարողությունը նկարահանելու համար հատուկ նկարահանող խումբ է հրավիրել համաշխարհային ճանաչում ունեցող «Columbia Pictures» ընկերությունից:

Այս պահին «Օջախում» Սարոյան կրտսերի հարսանեկան արարողությունը նկարահանում են «Columbia Pictures»-ի թվով 9 օպերատորներ, ովքեր իրենց հետ բերել են նաև իրենց պրոֆեսիոնալ տեխնիկան: Մեր տեղեկություններով՝ Սեյրան Սարոյանը դրա համար հարյուր հազարավոր դոլարներ է ծախսել:

Ի դեպ, մեր աղբյուրները նաև տեղեկացնում են, որ թեև հարսանիքին հրավիրված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն նա այդպես էլ չի գնացել այնտեղ:

Տեսանյութեր

Լրահոս