Բաժիններ՝

Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով, քան կանայք

Վերջին տարիներին քաղցկեղով հիվանդ տղամարդկանց թվի աճ է նկատվում: «Аргументы и Факты»-ի փոխանցմամբ՝ այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: 2003-2012 թվականների ընթացքում նրանք ուսումնասիրել են ամերիկացիների շրջանում օնկոլոգիական հիվանդությունների դեպքերը և եկել են այն եզրահանգման, որ տղամարդկանց՝ քաղցկեղով հիվանդացությունն ավելի մեծ թիվ է կազմում, քան կանանց մոտ: Տղամարդկանց մահացության ցուցանիշը ևս գերազանցել է կանանց մահացության ցուցանիշին. տարբերությունը կազմել է 12 տոկոս:

«Այս տարբերությունը պայմանավորված չէ միայն նրանով, որ կանանց հետ համեմատած՝ տղամարդկանց շրջանում ավելի շատ են տարածված վնասակար սովորությունները: Սա պայմանավորված է նաև նրանով, որ տղամարդիկ ցանկություն չեն ունենում պարբերաբար ստուգումներ անցնել բժիշկների մոտ, ինչպես նաև՝ դա պայմանավորված է տղամարդկանց մոտ նյութափոխանակության որոշ առանձնահատկություններով»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս