ԲՀԿ-ն կդառնա՞ հասարակական կազմակերպություն

Գալիք նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» հանդես կգա որպես «դիտորդ» և «ընտրությունները վերահսկող»: Այս մասին «Մեդիամաքսին» այսօր ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
168.am-ը ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ն քաղաքական ուժից վերածվի հասարակական կազմակերպության՝ հաշվի առնելով Տ. Ուրիխանյանի վերոնշյալ հայտարարությունը: Ի պատասխան, Վարդան Բոստանջյանն ասաց.
«ԲՀԿ-ն այս պահի դրությամբ քաղաքական ուժ է, ինչո՞ւ պետք է հասարակական կազմակերպություն դառնա: Ընտրությունները մակարդակով, արդյունավետ անցկացնելու համար քաղաքական այլ ուժերը որ հանդես են գալիս դիտորդական աշխատանքով հասարակական կազմակերպությո՞ւն են դառնում: Բացարձակապես՝ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս