Բաժիններ՝

Բարեգործական աճուրդը հավաքել է 76.5 միլիոն դրամ

Դեկտեմբերի 11-ին կայացավ «Ամերիա» ընկերությունների խմբի կազմակերպած բարեգործական աճուրդը` ուղղված հիվանդ երեխաների բուժման համար անհրաժեշտ գումարների հավաքմանը:

Ինչպես փոխանցում է Մեդիամաքսը, «Անտիկյան» պատկերասրահի աջակցությամբ աճուրդին ներկայացվեց ժամանակակից հայ անվանի արվեստագետների 24 գործ:

Աճուրդի արդյունքում հավաքվեց 35.120.875 ՀՀ դրամ, որը կրկնապատկվեց «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, իսկ առանձին հանգանակումներից հավաքագրվեց ևս 6.321.275 ՀՀ դրամ, և արդյունքում օգնության ամբողջ գումարը կազմեց 76.563.025 դրամ: Հանգանակումները դեռ շարունակվում են:

Հասույթն ուղղվելու է պատանեկան իդիոպաթիկ արթրիթ, հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններ ունեցող 15 երեխայի բուժմանը, ովքեր գրանցված են «Օգնեմ», «Նվիրիր կյանք» և «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում:

«Ամերիա» ընկերությունների խումբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց և կառույցներին, որոնք միացան իր նախաձեռնությանը:

Բոլոր անհատները և կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն միանալու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400  բարեգործական հաշվեհամարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս