Դել Պիերոն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Սիդնեյի հետ
Իտալացի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն ցանկություն է հայտնել երկարաձգել ավստրալական «Սիդնեյի» հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է Tuttp Mercato-ն` մեջբերելով ակումբի գործադիր տնօրեն Թոնի Փինգաթի խոսքերը:
«Մենք հանդիպել ենք Դել Պիերոյի հետ, և նա հասկացրեց, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը: Առաջիկա շաբաթների ընթացքում նոր հանդիպում կունենանք», – նշել է նա:
Ավելացնենք, որ Դել Պիերայի պայմանագիրը «Սիդնեյի» հետ ուժի մեջ է ևս երկու տարի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



