«Ամեն ինչ նորմալ է» (տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, «Ա1+»-ի հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի 2013թ. նախագահի ընտրություններում, պատասխանել է. «Ամեն ինչ նորմալ է»:
Ի՞նչ նկատի ունեք` կառաջադրվի՞ նա՝ հարցին նա պատասխանել է. «Նկատի ունեի` ոչ, կասեի, որ ցանկացած մարդ իրեն հասանելիք աշխատանքը թող անի մեր երկրի համար եւ ամեն ինչ լավ է լինելու: Խնդրում եմ առաջադրվելու մասին հարցն ինձ մի տվեք, այսօր մինչեւ օրվա վերջ կիմանաք` կառաջադրվի, թե ոչ: Խնդրում եմ ուրիշներին հարց տվեք»:



