Բաժիններ՝

Ինչու են ամերիկացի տնօրենները բոլորից բարձր վարձատրվում

ԱՄՆ-ի գործադիր տնօրենների, կամ, ինչպես իրենք են ասում, CEO-ների (Chief executive officer) վարձատրությունը չափազանց բարձր չէ. Այն համարժեք է ընկերության կապիտալում թոփ-մենեջերների ներդրման չափին։

Նման եզրակացության են հանգել Review of Financial Studies կենտրոնի մասնագետները՝ իրենց «Արդյո՞ք ամերիկյան տնօրենները չափազանց բարձր են վարձատրվում» զեկույցում։

Իրենց եկամուտների մեծ մասը CEO-ները ստանում են ոչ թե աշխատարձերի և պարգևավճարների հաշվին, այլ՝ իրենց սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի շահաբաժիններից։ Այդ իսկ պատճառով էլ տնօրենների եկամուտները երբեմն ցնցող են։

Սակայն, ըստ զեկույցի հեղինակների, հաշվի առնելով, որ ամերիկյան տնօրենները իրականացնում են արտադրության և վաճառքների վերահսկողություն, ղեկավարում են բիզնեսն ու շատ կոմպետենտ են, ապա նրանց վաստակածը դեռ մի բան էլ ցածր է համաշխարհային միջինից։

Նշենք նաև, որ Ամերիկայում CEO-ների թիվը գերազանցում է վերը նշված հետազոտության մեջ ներգրավված բոլոր երկրների CEO-ների թվին։ Գործադիր տնօրենների վարձատրության չափով ԱՄՆ-ին հաջորդում է Իտալիան։ Այստեղ թոփ-մենեջերները տարեկան վաստակում են 5.2 միլիոն եվրո, որից 56%-ը աշխատավարձն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս