
Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է մրցակցել բոլորի հետ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ կերպ չի ցանկանում մեկանաբանել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան շաբաթօրյա հանդիպումը: Փոխարենը հիշեցնում է, որ հենց ինքն է ժողովրդի հավաքական թեկնածուն: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Անկախ առաջադրվող թեկնածուներից քանակից և նրանց շանսերից, Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է մրցակցել բոլորի հետ.
«Կարծում եմ, որ ժողովրդի ձայնը որ հաղթի, կունենա նոր Հանրապետություն` նոր նախագահով և ի վերջո` մի իշխանության, որ ոչ թե վերևից իշխում է, այլ ծառայում է»:
Առաջին անգամ նախագահական ընտրություներին մասնակցող թեկնածուն վստահ է, որ 2013թ. ընտրությունները կլինեն արդար և ժողովրդական, ինչպես չեն եղել նախորդ 20 տարիների ընթացքում:
Պարոն Հովհաննիսյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանն ընտրությունների ընթացքում՝ հավատարիմ կմնա ազատ և արդար ընտրություններ ապահովելու խոստմանը:
Հակառակ դեպքում, ըստ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի քաղաքացիները պարզապես կժայթքեն:
«ՀՀ շարքային քաղաքացին ինքը պետք է որոշի այսպես շարունակել յոլա տանել, թե ի վերջո հասկանալ, որ ընտրությունն իր ձեռքում է»,- ասել է նա: