
Կադրային փոփոխություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի են ունեցել կադրային նոր փոփոխություններ: Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով, ՀԿԵ-ի նախկին գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը նշանակվել է Տեխնիկական քաղաքականության ծառայության պետ:
Գլխավոր ինժեների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Եդիգարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր գնացքների երթևեկության անվտանգության գծով ռեվիզորի պաշտոնը:
Ենթակառուցվածքի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տեխնիկական ծառայության նախկին պետ Վալերի Գորշենինը, ով այս պաշտոնին փոխարինեց Բորիս Զվերևին:
Երևանի ուղեմասի նախկին գլխավոր ինժեներ Արթուր Ալեքսանյանը նշանակվեց Սևանի ուղեմասի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Ներքին աուդիտի և հսկողության ծառայության պետի տեղակալ Արմենակ Մարկոսյանը նշանակվեց սույն ծառայության պետ: Այս մասին տեղեկացնում են ընկերությունից: