Բաժիններ՝

Ծառուկյանը բողոքել է ՀՅԴ-ից. մամուլ

«Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների` իրենք մինչև վերջերս համոզված են եղել, որ ինչ-որ պահի ՀՅԴ-ն կպաշտպանի իրենց թեկնածուին: Սակայն Ծառուկյանը նեղ  միջավայրում բողոքել է ՀՅԴ-ից` ասելով, որ անհասկանալի պահեցին իրենց»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.

«ԲՀԿ-ում ոչ միայն նեղված են, որ Հրանտ Մարգարյանը, որ հաճախ է նախագահականում հյուր լինում, այս անգամ իր հետ էր տարել նաև Արմեն Ռուստամյանին, ում Սերժ Սարգսյանը չի սիրում` քննարկելու ՀՅԴ պլատֆորմի 7 կետերը, նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում դաշնակցականների և քույր կազմակերպությունների հետ հանդիպումներից: Բանն այն է, որ դրսի ՀՅԴ-ականներն ավելի շատ են դեմ Ծառուկյանին սատարելուն: Ի դեպ, ՀՅԴ մեր աղբյուրները չեն բացառում, որ հետագայում ՀՅԴ-ն կրկին իշխանությունում կհայտնվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս