Երանոսի նոր գյուղապետ է ընտրվել Ապետնակ Մովսեսյանը

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղական համայնքում գյուղապետի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրության արդյունքում, առանց այլընտրանքի, գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված` գյուղապետի օգնական, անկուսակցական Ապետնակ Մովսեսյանը:

Նրա օգտին քվեարկել են 1 320, դեմ` 5 ընտրողներ:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում ընտրությունների տեղադրված արդյունքների, Երանոսի 3 698 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1 351-ը: 26 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Հիշեցնենք, որ գյուղապետի արտահերթ ընտրություններում նախապես առաջադրված երկրորդ թեկնածուն` անկուսակցական Վարդան Վարդանյանը, ինքնաբացարկ էր հայտնել:

Երանոսի գյուղապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են նրա հիվանդության պատճառով: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 18-ի նիստում ընդունել է Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Խանսանամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31