
Մի’ քաղաքականացրեք մեր առօրյա աշխատանքը. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ֆեյբուքյան իր էջում անդրադարձել է ԳԱԼԱ-ի հրապարակմանը, թե Գյումրիի Պետական Մանկավարժական Ինստիտուտում իրականացված ուսումնասիրություններին և դրանց արդյունքների հիման վրա բուհի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը «քաղաքական դրդապատճառներ» ունի:
«Մի քաղաքականացրեք մեր առօրյա աշխատանքը:
Այսօր համացանցում հայտնվել է ԳԱԼԱ ԹՎ-ի նյութը, որն անդրադառնում է Գյումրիի Պետական Մանկավարժական Ինստիտուտում իրականացված ուսումնասիրություններին և դրանց արդյունքների հիման վրա բուհի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի նկատմամբ կիրառված կարգապահական տույժին (խիստ նկատողություն):
Նյութի հեղինակները փորձել են քաղաքականացնել երևույթը և կապել այն ռեկտորի քաղաքական կողմնորոշման հետ:
Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ`
1. Ս.թ հոկտեմբերից պետական բոլոր բուհերում մեկնարկել են ուսումնասիրությունները ըստ ժամանակացույցի, ինչի մասին մամուլում անձամբ քանիցս հայտարարել եմ:
2. ԿԳՆ-ն իրականացնում է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթը:
3. Ուսումնասիրությունների նպատակն է ՀՀ պետական բուհերում կրթական գործընթացի կազմակերպման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը` ուսանողների և աշխատակիցների իրավունքներ, տեղափոխություններ, քննական գործընթաց և այլն:
4. Հայտնաբերվող խախտումների համար պատասխանատվություն են կրում բուհի համապատասխան աշխատակիցները, այդ թվում` ռեկտորը:
5. Հայտարարված խիստ նկատողությունը որևէ կապ չունի Վ. Գրիգորյանի քաղաքական գործունեության հետ:
6. Բացի խիստ նկատողությունից տրված է նաև հանձնարարական `շտկելու հայտնաբերված խախտումները:
Խնդրով հետաքրքրվող լրատվամիջոցներին առաջարկում եմ դիմել ԿԳՆ` համապատասխան ուսումնասիրությունների տեղեկանքը ստանալու համար»,- գրել է նախարար Արմեն Աշոտյանը: