Ինքնասպանություն է գործել երգչուհի Անահիտ Սիմոնյանի քրոջ նախկին ամուսինը

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում երեկ` դեկտեմբերի 9-ին  ժամը 00.30-ին 33-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` 33-ամյա Հրայրը ինքնասպանություն է գործել իր մոտ ապօրինի պահվող, ջնջված համարներով ինքնաձիգից` գլխին կրակելու միջոցով:

Ոստիկանության փոխանցմամբ`  ինքնաձիգը առգրավված է, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:

Կայքի տեղեկություններով` 33-ամյա Հրայրը ամուսնացած է եղել երգիչ Հայկոյի կնոջ` երգչուհի Անահիտ Սիմոնյանի քրոջ հետ: Արդեն 5 տարի է` նրանք ամուսնալուծված են, ունեն 8 տարեկան զավակ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Անահիտ Սիմոնյանը:

Ամուսնալուծությունից հետո Հրայրը չէր ամուսնացել, ապրում էր մենակ եւ չէր աշխատում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31