
Իսպանացի լրագրողը գիրք է գրել Սերխիո Ռամոսի մասին

Երկուշաբթի օրը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացել է հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի մասին գրքի լույս ընծայմանը: Այս մասին հայտնում է AS-ը:
«Սերխիո Ռամոս. Սիրտ, բնավորությունը և կիրք» վերնագրով գեղարվեստական կենսագրության հեղինակը իսպանացի լրագրող Էնրիկե Օրտեգոն է:
«Այնքան էլ հեշտ չէ հայտնվել այս ակումբում և խաղալ այս մարզադաշտում: Էլ ավելի դժվար է դառնալ այս ակումբի պատմության մասնիկը: Տաղանդը, առավելագույն նվիրվածությունը և պատասխանատվությունը դարձրել են նրան մեր ակումբի ավագներից մեկը: Ռամոսն իսպանական ֆուտբոլի խորհրդանիշներից է», – նշել է Պերեսը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը