
Հոգեհանգստյան աղոթք Մոսկվայում՝ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին

Դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Երևանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Այդ օրը նույն ժամին մոսկովյան հայ համայնքն ու հայ եկեղեցին մոմավառություն կկազմակերպեն ի հիշատակ ՀՀ վաստակավոր արտիստուհու հիշատակին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև շոումեն Մարկ Սաղաթելյանը: «Հայկական «Սուրբ Հարություն» եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան աղոթք՝ նվիրված վաստակավոր արտիստուհու հիշատակին»,- գրել է Մարկ Սաղաթելյանը՝ հավելելով, որ ռուսաստանաբնակ հայ համայնքը հավաքվելու է Մոսկվայի Սերգեյ Մակեևայի 10 հասցեում: