
Մեսսին գերազանցեց անգերազանցելին. Մյուլերի ռեկորդն անցյալում է (տեսանյութ)

Քիչ առաջ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Բետիսի» հետ խաղի 16-րդ և 25-րդ րոպեներին դարձավ 2012-ի ընթացքում իր 85-րդ և 86-րդ գոլերի հեղինակը։
Այս արդյունքով նա գերազանցեց Գերդ Մյուլերի՝ անգերազանցելի թվացող ռեկորդը։ Գերմանացին 1972-ին դարձել էր 85 գոլի հեղինակ։
Իսպանիայի առաջնության 2012/13 մրցաշրջանում Մեսսին արդեն դարձել է 23 գոլի հեղինակ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը