Առուծախի չե՞ն գնում

«Մեզ մոտ բաց է, ովքեր ուզում են սատարել, առաջարկում են, քննարկում ենք: Այնպես որ, պրոբլեմ չեմ տեսնում: Եթե չեն սատարի, ուրեմն` չեն սատարի: Գիտեք, սատարելն էլ է վտանգավոր գործիք, որովհետև սատարողն անմիջականորեն նաև վարձ է ուզում սատարման համար: Մենք առուծախի չենք գնում»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստանի» կողմից ՀՀԿ-ին սատարելու հնարավորության մասին հարցին: Իսկ ի պատասխան հարցի` արդյո՞ք հնարավոր է` այդ վարձը վարչապետի պաշտոնը լինի, Գ. Սահակյանը պատասխանել է. «Ոչ, նման հարց չի քննարկվել: Ընդհանրապես որևէ առաջարկություն չենք ստացել, որ քննարկենք»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31