Նախագահական ընտրությունները՝ փետրվարի 18-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. փետրվարի 18-ին: Փետրվարի 18-ը երկուշաբթի է, և այդ օրը կհայտարարվի ոչ աշխատանքային:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, նախագահական ընտրությունները տեղի են ունենում նախագահի կողմից իր պարտականությունները ստանձնելու 5-ամյա ժամկետը լրանալուց 50 օր առաջ: Նախագահ Սերժ Սարգսյանն իր պարտականությունները ստանձնել էր 2008թ. ապրիլի 9-ին:

Տեսանյութեր

Լրահոս