«Եթե իշխանություններն իրենց տեղը զիջեն սրբի պսակ հագած ընդդիմությանը, նույնն է լինելու». Լեռնիկ Ալեքսանյան

168.am-ի արցին, թե հնարավո՞ր է առաջիկայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալություններ լինեն, ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Նախագահական ընտրություններից հետո ոչ թե պաշտոնանկություններ, այլ կադրային լուրջ փոփոխություններ կլինեն: Բայց ես համոզված եմ, որ եթե իշխանություններն իրենց տեղը զիջեն սրբի պսակ հագած ընդդիմությանը, նույնն է լինելու»:

Մեր հարցին, թե ո՞ր ոլորտներում են սպասվում կադրային փոփոխություններ, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Բոլոր: Բայց հասկացեք, միայն կադրերի փոփոխությամբ այս երևույթը չի վերանա: Պետք է մթնոլորտը փոխվի: Եթե, օրինակ, բնապահպանության նախարարին փոխենք՝ կոռուպցիան միայն իրենով չի վերանա, որովհետև այդ ոլորտը կապված է գյուղատնտեսության հետ, վերջինս արդյունաբերության հետ և այլն: Ըստ իս՝ միայն ընդհանուր ոլորտի փոփոխությամբ կվերանա կոռուպցիան»:

Տեսանյութեր

Լրահոս