
Հարկային արտոնություն՝ նորաստեղծ աշխատատեղերի համար

ՀՀ կառավարությունը մտադիր է նորաստեղծ աշխատատեղերի համար նախատեսված աշխատավարձերը 3 տարի չհաշվարկել տվյալ գործատուի կողմից վճարվելիք շահութահարկում: Այս մասին տեղեկացնում է Մեդիամաքսը։
Նման արտոնությունից կարող են օգտվել բոլոր այն տեղական և օտարերկրյա ներդրողները, որոնք 2013-ից կիրականացնեն կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագրեր՝ ստեղծելով այդ ծրագրերի շրջանակներում նոր աշխատատեղեր:
ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Արման Պողոսյանը դեկտեմբերի 7-ին ասել է, որ շահութահարկի մասին օրենքում ընդգրկված նման փոփոխությունն ընդգրկված է կառավարության հեղինակած հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթում, որը մինչև տարեվերջ քվեարկության է դրվելու ԱԺ-ում:
«Այս արտոնությունը կկիրառվի ոլորտային, ըստ մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, և այն չի տարածվի առևտրի և ֆինանսական ոլորտների վրա», – ասել է Արման Պողոսյանը: