ՀՀԿ պատվիրակությունը վերադարձել է Գերմանիայից

«Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության 25-րդ համագումարին մասնակցած ՀՀԿ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ Խորհրդի անդամ Արման Սահակյանը, վերադարձել է Հայաստան:

Համագումարին որպես արտասահմանցի հյուրեր մասնակցելուն զուգահեռ՝ ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանն ու ՀՀԿ խորհրդի անդամ Ա. Սահակյանը հանդիպումներ են ունեցել նաև ՔԴՄ արտաքին քաղաքականության պատասխանատու, Բունդեսթագի պատգամավոր Ֆիլիպ Միսֆելդերի, Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության փոխնախագահ Անդրեաս Շոկենհոլֆի և ՔԴՄ խմբակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Մանֆրեդ Գրյունդի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀԿ-ՔԴՄ համագործակցության ընդլայնման հեռանկարներին, տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանում բարեփոխումների ընթացքին և գալիք նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերին:

ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանը ՀՀ Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի անունից ՔԴՄ ղեկավար վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և շնորհակալություն հայտնել հրավերի համար»:

ՀՀԿ գրասենյակ

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս