Գործազուրկների թիվը կրճատվել է 10,8%-ով
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով, 2012 թվականին գործազուրկների թվաքանակը Հայաստանում կազմում է աշխատանք փնտրողների 85,9% (62,7 հազար): Այս ցուցանիշը 2011թ.-նի նկատմամբ նվազել է 10,8%-ով (69,5 հազար մարդ):
Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքսը, գործակալության պետ Սոնա Հարությունյանն այսօր ասել է, որ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը՝ 45,7 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 21,2% կամ 13,3 հազար մարդ:
2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 73 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 13,4%-ով (82,8 հազար մարդ):
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10 400 աշխատանք փնտրող: