
Մեղադրյալ Արման Խաչատրյանը վիրավորվել է «կյաժ» մականունից

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը:
Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ գործով մեղադրյալ Արման Խաչատրյանը: Ըստ նրա՝ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վիրավորել է իրեն:
«Մեջբերում եմ բառացիորեն. հենց ինքը՝ կյաժը, իր ցուցմունքում ասել է, որ ինքը Ռուբեն Հայրապետյանի թիկապահն է, հետո փոխել է իր ցուցմունքը և ասել է մեկ այլ բան»,- ասաց մեղադրյալ Արման Խաչատրյանը:
Վերջինս «կյաժը» արտահայտությունը վիրավորական համարեց և հորդորեց նրան զերծ մնալ նման արտահայտություններից:
Ելնելով սրանից՝ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը դատական սանկցիա կիրառի Տիգրան Եգորյանի նկատմամբ, քանի որ, ըստ նրա՝ Եգորյանը խախտել է էթիակական նորմերը:
Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել՝ այն ահիմն լինելու և ապացույցների բացակայության պատճառով: