
Մոուրինյոն չի պատրաստվում հանգստանալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է այն լուրերը, որոնց համաձայն` հաջորդ մրցաշրջանում հանգստի է գնալու։
«Եթե ես հեռանամ, ապա դա տարեկան արձակուրդ չի լինի։ Շարունակելու եմ աշխատել։ Եթե ոչ այստեղ, ապա ինչ-որ այլ տեղ։
Ոչ մի տեսակի ճնշում չեմ զգում ինձ վրա։ Նույնիսկ հնարավոր է` Հոլանդիա տեղափոխվեմ։
Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ «արքայական» ակումբը պատրաստվում է հրավիրել Անչելոտիին։ Դա կարող է մի բան նշանակել. մենք աշխատում ենք իրար հետ կամ նա փոխարինում է ինձ։ ՊՍԺ-ն վատ տարբերակ չէ Չեմպիոնների լիգայում խաղալու»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում իսպանական մամուլը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը