
Ինքնասպանության փորձը կանխվեց

Ժամը 19:40-ի սահմաններում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և նույն բաժնի պարեկապահակային ծառայության 4-րդ գնդի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները կարողացան մոտ 2 ժամ տևած բանակցություններից հետո 23-ամյա երիտասարդին վնասազերծել:
Նա փորձում էր Դավիթաշեն կամրջից ցած նետվելով՝ իր կյանքին վերջ տալ:
Նրան տեղափոխեցին Ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ քիչ առաջ այնտեղից տեղափոխեցին Արաբկիրի ոստիկանություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 17:45-ի սահմաններում, Ոստիկանության Մաշտոցի բաժնի Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները քաղաքացիների հետ Դավիթաշեն կամրջի վրա փորձում էին համոզել մոտ 20-25 տարեկան երիտասարդ տղայի, որպեսզի նա իրեն կամրջից ցած չնետի:
Պարզվել է, որ նա բնակվում է Հարավ Արևմտյան Բ3 թաղամասում, 23 տարեկան է, անունը՝ Մռդո, զբաղվում է ըմբշամարտով, ու այս պահին պահանջում էր, որպեսզի դեպքի վայր հրավիրեն կնոջը: