Բաժիններ՝

Ամերիկացի նուդիստների մերկ ակցիան` իրենց մասին օրենքի քննարկման ժամանակ (լուսանկարներ)

Սան Ֆրանցիսկոյում պատրաստվում են արգելել մերկ մարդկանց մուտքը հանրային վայրեր` բոլոր նուդիստներին ուղարկելով մասնավոր լողափեր և մասնավոր կառույցներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Սահմանափակումը չի կիրառվի միայն 5 տարին չբոլորած երեխաների և հատուկ միջոցառումների մասնակիցների նկատմամբ (մերկ շքերթներ և այլն):

Բնականաբար, այս ամենը դուր չի եկել նուդիստներին, ովքեր հատուկ ակցիա են իրականացրել հենց այս հարցի քննարկման ժամանակ: 6 ակտիվիստներ ներխուժել են քննարկման սրահ մերկացել ու բղավել. «Ազատություն մարմնին», «Ամոթ»:

NEWSru Israel-ի հաղորդմամբ` անվտանգության աշխատակիցները նախապես տեղեկացված են եղել պլանավորվող ակցիայի մասին և արագորեն «չեզոքացրել» են նրանց: Անվտանգության աշխատակիցներն իրենց մոտ սավաններ են ունեցել, որոնցով էլ ծածկել են ակտիվիստների մերկ մարմիններն ու նրանց դուրս հանել քննարկման սենյակից:

Նշենք, որ նուդիստների այս ակցիան ոչնչով չի ազդել քաղաքային իշխանությունների որոշման վրա, ովքեր հաստատել են հանրային վայրերում մերկ մարդկանց մուտքն արգելելու մասին օրենքը: Այսուհետ վերոնշյալ օրենքը խախտողները կտուգանվեն 100 դոլարով, 2-րդ անգամ հանրային վայրում մերկ հայտնվելու դեպքում՝ կվճարեն 200 դոլար տուգանք, իսկ 3-րդ անգամ` 500:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս