Երևանի 41-ամյա բնակչուհին Թուրքիայում նպաստել է հայուհիների` մարմնավաճառությամբ զբաղվելուն
Նազարբեկյան թաղամասի բնակչուհի, 41-ամյա Արմինե Մ.-ն այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, 2011թ. ապրիլ ամսին նախնական համաձայնության է եկել Թուրքիայում բնակվող Գոհար Կ.-ի հետ, որից հետո Թուրքիայում իրենց ղեկավարությամբ մարմնավաճառությամբ զբաղվելու և վաստակած գումարը միմյանց մեջ բաժանելու պայմանով, մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով 2011թ. ապրիլի 21-ին Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաք ժամանած Մարինա Ա.-ին և Հայկանուշ Մ.-ին տեղափոխել է Անկարա քաղաքում գտնվող իր կողմից վարձակալած բնակարան: Այնտեղ բնակվելու ընթացքում նրանց հաճախորդներ ապահովելու, հյուրանոցներ տեղափոխելու, կատարած «աշխատանքի» քանակր և վաստակած գումարներր հաշվառելու, կուտակելու եղանակով կազմակերպել և մինչև նույն թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում նպաստել է Մարինա Ա.-ի և Հայկանուշ Մ.-ի կողմից պռնկությամբ զբաղվելուն, որոնց վաստակած գումարներից ստացել է իր մասնաբաժինը։
Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացավ դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:
Արմինե Մ.-ն կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Գործը դատարան է ընդունվել 2012թ. դեկտեմբերի 4-ին: