
Սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի 55 կասկածելի դեպքից հաստատվել է 10-ը

Այսօրվա դրությամբ, բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի 55 դեպք. դանցից լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է 10-ը:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բնակչությունը հաճախ բժշկական օգնության է դիմում մաշկի ամբողջականության՝ անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` իրավիճակը վերահսկելի է: