ԲՀԿ-ն ուզում է երկրում «վարիչ մեքենա» մեքենա ձևավորել
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունը:
«Մարդը, որը ամենամեծ արժեքը պետք է լիներ մեր երկրում, այսօր արժեզրկված է: Եվ այն մարդն է արժեզրկված, որը մահվան երեսին ժպտալ գիտե և, որի մարտիրոսանալու կամքը եղել է գերագույն հերոսականություն:
Եթե պատերազմում թշնամու կոմից հասցված ցավը մեր ժողդովրդին վրեժխնդիր էր դարձնում և անպարտելիությամբ տոգորում, ապա այս ծանր սոցիալական և խաթարված բարոյահոգեբանական վիճակը ժողովրդին հասցրել է հուսալքության, որն էլ պատճառն է կործանարար չափերի հասնող արտագաղթի:
Ժողովրդի մեջ այսօր իշխում է իշխանության և երկրի ապագայի նկատմամբ կորցրած հավատի կոմպլեքսը, որը իր բնույթով ժողովրդին հասցնելու է ոգու անկման շեմին և եթե մեր փոքրաքանակ ժողովրդին չազատագրենք այս սարսափի կոմպլեքսից՝ երկիրը կտանենք կործանման, քանի որ պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմները ժողովրդների հոգեկան կարողությամբ են պայմանավորված:
Այո՛, իրենց անձով և գործունեությամբ չարդարացված բարձրաստիճան այրերից շատերն են, որ ժողովրդի մեջ ամեն րոպե անկում են ապրեցնում հայրենիքի և պետության վսեմ գաղափարը:
Իշխանավորներից շատերը ոչ միայն ազատագրականի շարունակական բովով չեն անցել, այլ նրանց ապրած կյանքը հղկող և ոգեղենացնող ձևի մեջ չի եղել: Իսկ մարդ արժևորված տեսակը առաջանում է էականորեն միանման բարդ պայմանների հետ երկար պայքարելով, որի պատճառով կայուն ու պինդ է դառնում:
Այսօր Հայաստանում պինդ և նվիրյալ մարդկանցով համալրված իշխանական դաշտ է պետք, բայց պատկերը տխուր է: Ներկայիս իշխանավորների գերակշռող մասն այն են, ինչ իրենց համարում են իրենց տերերը: Իրենց տերերին են պատկանում նրանք, տերերի կողմից ֆիքսված ժամանակի մեջ :
Նման սկզբունքով ձևավորված իշխանական դաշտով է, որ երկրում ժխտվում են ներկա ժամանակին համապատասխան իրավունք ունեցողների գոյությունը և առաջ է քաշվում անհայտ տեսակներին համապատասխան ինչ-որ իրավունքի դաշտ: Այսինքն տեղի է ունենում ճակատագրող մարդու անկման ու փոքրացման մի պրոցես, ուր միջակավորվում և ցածրանում են բոլոր արժեքները:
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տարվող քաղաքական պայքարի նպատակը կայանում է նրանում, որ երկրում ձևավորվի մի այնպիսի վարիչ մեքենա, որը ոչ միայն կկարողանա երկրի ապագայի նկատմամբ կորցրած հավատից և մի կտոր հացի մղձավանջից հանել ժողովրդին, այլ նաև նման վարիչ մեքենայի գոյությամբ մեր ժողովուրդը քաղաքական և hոգևոր առնականության հասնի»: