«Կլեոպատրա» ՍՊԸ-ի վաճառքի գծով մենեջերը մեղադրվում է գրեթե 4 միլիոն դրամ յուրացնելու մեջ
Տ. Աստվածատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա. Մանուկյանին պատկանող «Կլեոպատրա» ՍՊԸ-ում աշխատելով որպես վաճառքի գծով մենեջեր, իրեն վստահված գումարից յուրացրել է 3.870.000 ՀՀ դրամ գումար՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։
Դատարանը Տ. Աստվածատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման` 4 տարի ժամկետով:
shamshyan.com