
Մխիթարյանը շարունակում է մնալ Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստը. IFFHS

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFHHS-ը, շարունակում է հարցումը` պարզելու 2012թ.-ի աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստին: Ամփոփվել են երրորդ փուլի արդյունքները: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է գլխավորել Եվրոպայի ամենահայտնի ֆուտբոլիստների ցուցակը: Նա հավաքել է 53884 ձայն: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են բոսնիացի Էդին Ջեկոն և ալբանացի Լորիկ Կանան, ովքեր զգալիորեն զիջում եմ մեր հավաքականի կիսապաշտպանին:
Այս ցուցանիշով Հենրիխն ամբողջ աշխարհում երրորդն է` զիջելով միայն իրանցիներ Սեյեդ Մեհդի Ռահմաթիին և Մեհդի Մահդավիկիային, ովքեր համապատասխանաբար հավաքել են 61596 և 121941 ձայն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը