Նոր՝ չինական աղանդ Հայաստանում, որի գերնպատակն է ազդեցություն ունենալ քաղաքական դաշտում

Հայաստանում հայտնվել է հերթական «օրինազանց»  կրոնական կազմակերպություն: Ի տարբերություն մյուս աղանդների, այս մեկը Հայաստան է եկել Չինաստանից: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրել են Միացյալ երիտասարդական լիգայից՝ նշելով, որ աղանդի կարկառուն քարոզիչները Հայաստանում ևս չինացիներ են, ովքեր, ըստ երևույթին լավ պատրաստված են եկել Հայաստան, քանզի հոգևորսությամբ են զբաղվում մաքուր հայերենով:

Այդ աղանդը կոչվում է «Հոր և Մոր» եկեղեցի:

Այս աղանդը հանդիսանում է չինական «Ֆալունգուն» աղանդի ճյուղը, որի գերնպատակն է ազդեցություն ունենալ քաղաքական դաշտում:

«Այս ամենի «մեղավոր» հանդիսացող եվրոպական դիտորդական խմբերը հավանաբար չեն ցանկանա, որ չինական աղանդը կարողանա իր ուրույն տեղն ունենալ մեր երկրի քաղաքական և կրոնական դաշտում և մեր երկրի համապատասխան «մարմինները» արագ կարձագանքեն այս աղանդի դեմ»,- նշված է Լիգայի այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս