
Քիմ Քարդաշյանը չի ամուսնանա

Քիմ Քարդաշյանը դեռևս չի կարող ամուսնանալ: Այս մասին հայտնում է Woman.ru-ն: Պատճառն այն չէ, որ սկանդալային գեղեցկուհին այլևս չի ցանկանում իր նոր սևամորթ ընկերոջ կինը լինել, պարզապես նրա նախկին ամուսինն իրեն ապահարզան չի տալիս:
Քիմ Քարդաշյանն ու Քրիս Համֆրիսը, ինչպես հայտնի է՝ դեռևս ամուսնալուծված չեն: Քրիս Համֆրիսը մեղադրում է Քիմ Քարդաշյանին իրեն խաբելու, դավաճանելու և օգտագործելու մեջ: Ըստ բասկետբոլիստի՝ Քիմն ամուսնացել է իր հետ զուտ նրա համար, որ շոուի պրոդյուսերները Քիմին մեծ գումարներ են վճարել, որպեսզի նա դեր խաղա:
Քիմի ընտանիքն էլ պնդում է հակառակը՝ ասելով, որ իրենց աղջիկն ուղղակի ցանկանում է ամուսնալուծվել և նոր կյանք սկսել:
Նշենք, որ Քիմի և Քրիսի ամուսնալուծության գործով հաջորդ դատավարությունը տեղի է ունենալու 2013թ. փետրվարի 15-ին: