Մեդվեդև. Հարկերը բարձրացնելն անթույլատրելի է
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հարկերի դրույքաչափերը բարձրցնելն այժմ անթույլատրելի է։ Սակայն միևնույն ժամանակ գործարարներին առաջարկել է միասին քննարկել՝ ո՞ր հարկատեսակն է ավելի գերադասելի՝ ԱԱՀ-ն, թե շրջանառության հարկը։
«Կառավարություն ընդհանուր մոտեցումը նույնն է՝ հարկերը չբարձրացնել»,- ասել է Մեդվեդևը։ Վերջինս նշել է, որ ԱԱՀ-ի փոխարինումը շրջանառությն հարկով վաղուց էր քննարկվում, և այժմ նպատակահարմար է կրկին վերադառնալ այդ հարցին։
«ԱԱՀ-ն միշտ էլ ազդեցիկ հակառակորդ է ունեցել՝ ի դեմս ֆինանսների նախարարության։ Ընդ որում, նախարարությունը միշտ էլ լուրջ փաստարկներ է ներկայացրել իր տեսակետի համար։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ անհրաժեշտ է ևս մեկ անգամ քննարկել այդ հարցը»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։