
ԱՄՆ դեսպանատունն ընտրությունների մասին՝ «Հարկ է հաստատել հավասար դաշտ»

«Մենք սովորաբար հետևում ենք Հայաստանում անցկացվող ընտրություններին՝ հուսալով, որ դրանք կլինեն ազատ ու արդար, ինչպես նաև՝ արդյունավետ կազմակերպված: Իսկ դա պահանջում է ապահովել գործունեության հավասար դաշտ բոլոր մասնակիցների համար, որպեսզի ընտրություններն արտացոլեն ժողովրդի կամքը»։
«Ազատություն» ռադիոկայանի հարցմանը՝ «հետևե՞լ եք արդյոք թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայացած լրացուցիչ պատգամավորական ընտրությունների ընթացքին և ինչպե՞ս կգնահատեիք այն», նման պատասխան փոխանցել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից:
Երեւանի թիվ 1 ընտրատարածքում կիրակի օրը անցկացված Ազգային Ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առավելության է հասել իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, իսկ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում՝ մեկ այլ հանրապետական` Արման Սահակյանը: