
ՀԱԿ-ը հանրահավաք է անելու

Դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում հանրահավաք-երթ կկազմակերպի` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Այս մասին Civilnet.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը:
«Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, մենք մեր զինակիցներին և հասարակությանը հրավիրում ենք մասնակցելու մեր ամենամյա հանրահավաք-երթին»,- ասել է Զուրաբյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ հանրահավաքին քաղաքական հարցեր ևս քննարկվեն, Զուրաբյանը պատասխանել է, թե որևէ սահմանափակում չկա: