Բաժիններ՝

Արձանագրվել են մարդկանց խաչելու դեպքեր

Միջազգային «Ամնեստի ինտերնեշնլ» կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որտեղ «Ալ-Քաիդային» մոտ կանգնած Եմենի ապստամբներին մեղադրել է տեղացի բնակիչների նկատմամբ «աներևակայելի դաժան հանցագործություն» կատարելու մեջ, որի ժամանակ եղել են նաև մարդկանց խաչելու դեպքեր:

Բացի այդ, ըստ իրավապահների տվյալների, զինյալները բնակավայրերի փողոցներով ցուցադրաբար տարել են կախարդության մեջ մեղադրված մի մարդու կտրված գլուխ:

Զեկուցագրում նկարագրված դեպքերը վերաբերում են վերջին 18 ամիսներին և վերագրվում են հարավային Եմենի որոշ շրջաններն իր հսկողության տակ առած, «Ալ-Քաիդային» մոտ կանգնած «Անսար Շարիա» խմբավորմանը:

«Ամնեստի ինտերնեշնլ»-ը միաժամանակ մեղադրել է կառավարական զորքերին այն բանի համար, որ ապստամբների դիրքերին հարվածներ հասցնելիս զոհվում են նաև մեծ թվով խաղաղ բնակիչներ:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31