
ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթը՝ որպես թեսթ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԱԺ արտահերթ նստաշրջանը տապալելու վերաբերյալ ՀԱԿ կողմից ՍԴ դիմելու ձևաթղթի տակ անհրաժեշտ 27 ստորագրության փոխարեն հավաքվել է 34 ստորագրություն:
Լ. Զուրաբյանի փոխանցմամբ՝ ՍԴ ձևաթղթի տակ ստորագրել են ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի պատգամավորների մի մասը:
Նա նաև ասաց, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հարցապնդումով դիմել էր ՀՀ կառավարություն, որում ընդգծել էր, թե մենաշնորհային տնտեսությունը, որը հովանավորվում է ՀՀ իշխանությունների կողմից, խոչընդոտում է երկրի զարգացմանը: Սակայն, ըստ նրա՝ կառավարության պատասխանը չի բավարարել իրենց, ուստի ՀԱԿ-ը մշակել է հակամենաշնորհային փաթեթ, որը վաղը դնելու է ԱԺ քվեարկությանը:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ այդ քվեարկությամբ պարզ կլինի, թե ովքեր են կողմ ՀՀ-ում մենաշնորհի պահպանմանը, ովքեր՝ դեմ դրա վերացմանը: