«Աներձագի քարոզարշավի ու «ընտրվելու» վրա ծախսվեցին անպատկերացնելի գումարներ»
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարդի՛կ, իսկապես մենք ենք ուժեղը: Կամ՝ Թանկարժեք «սերն» ու «վստահությունը».
Հաշվարկ 1. Թիվ 1 ընտրատարածքում ընտրություններին մասնակցեց ընտրացուցակում առկա ընտրողների 36 տոկոսը: Ընտրությունների նախորդած օրերին տասնյակ շենքերում մեր ստուգումները ցույց տվեցին, որ ընտրողների 30 տոկոսը (եթե ոչ ավելի/բացակայում է երկրից: Իսկ 34 տոկոսը չմասնակցեց ընտրություններին) չզարմանաք՝ կային մարդիկ, որ տեղյակ չէին այդ օրը ընտրության մասին և անգամ իրազեկումներ չէին ստացել, մարդիկ՝ ովքեր չէին հավատում, որ իշխանությունը թույլ կտա ես ընտրվեմ, մարդիկ, ովքեր իսպառ հիասթափված են ընտրություններից, մարդիկ, ովքեր տոտալ հիասթափված ու խռոված են/: Ու այս պայամաններում Երևանի քաղաքապետարանը ապացուցեց, որ ինձանից ու իմ ընտրողներից ուժեղ է 5 անգամ, բայց ոչ ավելին:
Այ, եթե հիասթափված ու անիրազեկ 34 տոկոսը կամ դրա կեսն էլ մասնակցեր ընտրություններին, ապա կպարզվեր, որ Երևանի քաղաքապետարանը մեզանից բացարձակ ուժեղ չէ:
Հաշվարկ 3: Աներձագի այս գերթանկարժեք (տասնյակ միլիոնների հասնող) «ռասկրուտկային» գումարենք այն, որ քաղաքապետարանի ու թաղապետարանի բոլոր աշխատակիցներին, մանկավարժներին, երեխաների ծնողներին հանձնարարված էր 2, 5, 10 ընտրողներ ապահովել: Ու անգամ այս պայմաններում ինձ/մեզ կարողանում են գերազանցել ընդամենը 5 անգամ: Մեղքս իրոք եկավ՝ թե ինչքան թանկ է նրանց վրա նստում «վստահություն», «աջակցություն» ու «մարդկային սեր» գնելը:
Մարդի՛կ, իսկապես մենք ենք ուժեղը: Բայց մենք չենք հավատում մեր ուժին: Մինչդեռ, այս փոքրի թվաբանությունը ցույց է տալիս դա՝ մեր ուժն ավելի մեծ է: Պարզապես մենք ենք թերահավատ դրա հանդեպ: