
Դպրոցականների թունավորման պատճառը հայտնի է

Արմավիրի Նոր Արտագերս համայնքի միջնակարգ դպրոցում արձանագրված թունավորման պատճառը հայտնի է. Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պատճառը ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքն է եղել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Հետազոտությունը հաստատեց նախնական վարկածը. ինչպես նշվում էր, դպրոցականների թունավորման պատճառը հեղուկ վառելիքն է եղել»,- ասաց Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Արմավիրի Նոր Արտագերս համայնքի միջնակարգ դպրոցում թունավրման դեպք էր արձանագրվել: Վերլուծության արդյունքում պարզվել էր, որ դպրոցի մի խումբ աշակերտների և ուսուցիչների շրջանում արձանագրվել են ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխապտույտ, հեղձուկ: Հոսպիտալացման դեպքեր չեն եղել: