Երևանի 3 բնակիչ թունավորվել են. նախնական տվյալներով՝ պատճառը շմոլ գազն է

Երեկ թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Երևանի Նուբարաշեն փողոցի 3 բնակիչներ: Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Նուբարաշեն 18 փողոցի թիվ 1 տան բնակիչներ Նունե Դեբետյանը և Քնարիկ Գատիկյանը տեղափոխվել են «Էրենբունի» բժշկական կենտրոն, իսկ Թամարա Գատիկյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ի հետ զրույցում տեղեկացրին, որ նախնական տվյալներով` նրանք թունավորվել են շմոլ գազից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31