
ԱԺ օրինագծերին ամենաշատը ձեռնպահ քվեարկող պատգամավորը Գագիկ Ջհանգիրյանն է

Հինգերորդ գումարման Ազգային ժողովում օրինագծերին ամենաշատը կողմ քվեարկել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս մասին տեղեկացնում է parliamentmonitoring.am կայքը: Ըստ նույն աղբյուրի՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացված օրինագծերին կողմ է քվեարկել 40 անգամ: Այս «անվանակարգում» լավագույն տասնյակի բոլոր պատգամավորներն էլ ՀՀԿ խմբակցությունից են:
Իսկ օրինագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորների առաջատարը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: Ի տարբերությունն կողմ քվեարկողների՝ դեմ քվեարկողների մեջ քաղաքական բազմազանություն կա. օրինագծերին դեմ են քվեարկել ինչպես ՀԱԿ-ից, այնպես էլ՝ «Ժառանգությունից» և ՀՅԴ-ից:
Ամենաշատը ձեռնպահ քվեարկող պատգամավորը դարձյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից է. խոսքը Գագիկ Ջհանգիրյանի մասին է:
Ամենաակտիվ պատգամավոր է համարվել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, ամենաշատը նիստերից բացակայել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իսկ ամենաշատ այցելու ունեցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: