Բաժիններ՝

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռ չեն հանձնել հարազատներին

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը դեռևս չեն հանձնել հարազատներին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ֆլորա Մարտիրոսյանի բարեկամ, երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

«Դատաբժշկական փորձաքննության ընթացքը երկարեց` կապված դեպքի հետ: Երիտասարդ կին, վիրահատությունից հետո բարդություններ, առողջության վատթարացում և այլն, դա էր պատճառը, որ երկարեց այս պրոցեսը: Գործողություններ են, որ պետք է արվի մահվան պատճառը պարզելու համար»,- ասել է նա:

Քրիստինե Պեպելյանը նշել է, որ դատաբժշկական փորձաքննության ընթացքի մասին հարազատները տեղյակ չեն, դեռ ոչ մի փաստաթուղթ նրանց չեն փոխանցել: Բժիշկների դեմ դատական գործընթաց սկսելու մասին խոսք կարող է լինել միայն հայտնի երգչուհու հոգեհանգստի, հուղարկավորության արարողությունից հետո:

Ենթադրվում է, որ աճյունը հարազատներին կհանձնեն հաջորդ շաբաթ: Դրանից հետո Լոս Անջելեսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, ապա դին կտեղափովի Հայաստան: Հայաստան բերվելուց հետո կլինի հրաժեշտի օր Արամ Խաչատրյան համերգասրահում, այնուհետև կտանեն եկեղեցի և կհուղարկավորեն: Քրիստինե Պեպելյանը առաջիկա օրերին կմեկնի ԱՄՆ, որի ժամանակ կմասնակցի նաև Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարաղությանը: Երգչուհին տեղեկացրել է նաև, որ շարունակում է վատ մնալ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու` Հրահատ Գևորգյանի առողջական վիճակը:

Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս